Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» հաղթեց ետնապահին

Սպորտ
foto

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացան 20-րդ տուրի երեք հանդիպումներ:   Մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատն» իր հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց աղյուսակը եզրափակող Երեւանի «Ալաշկերտին»:   Արարատցիներին հետապնդող «Բանանցը» սեփական մարզադպրոցի խաղադաշտում ի հաշիվ սլովակ կիսապաշտպան Պետեր Շտեպանովսկու խփած միակ գոլի հաղթեց Կապանի «Գանձասարին»: Երեւանի «Միկան» հյուրընկալվելիս առավելության հասավ մյուս ետնապահ «Ուլիսի» նկատմամբ՝ 1:0:   «Արարատը» վաստակեց 39 միավոր եւ շարունակում է պահպանել առաջին տեղը: Նրան հաջորդող «Բանանցը» հետ է մնում 5 միավորով, սակայն այն իր դրամադրության տակ դեռեւս մեկ հետաձգված խաղ ունի: FC Ararat vs FC Alashkert. Armenian Football Championship 2013   FC Ararat vs FC Alashkert. Armenian Football Championship 2013