A
A
Չինաստանը հայտարարել է, որ հայտնաբերել է Բոինգի ինքնագրիչի ազդանշանը
Չինական պարեկային նավը հնարավոր է հայտնաբերել է անհետացած Բոինգի ինքնագրիչի ազդանշանը: Այդ մասին հայտարարել են Չինաստանի պետական ԶԼՄ-երը: Ինչպես հաղորդվում է, Հնդկական օվկիանոսում չինացիները հայտնաբերել եւ ամրագրել են իմպուլսային ազդանշան 37,5 կիլոհերց հաճախության , այսինքն հենց այն հաճախության, որով աշխատում է ինքնաթիռի ինքնագրիչը: Առայժմ հստակ ամրագրած եւ պարզ չէ, կա արդյոք կապ հայտանաբերված ազդանշանների եւ անհետացած ինքնաթիռի մեջ: Անհետացած Բոինգի սեւ արկղերի հայտնաբերմանը մնացել է մի քանի օր, քանի որ մարտկոցներով աշխատող հաղորդիչները դադարում են ազդանշան արձակել 30 օր հետո: Սեւ արկղի ազդանշանները հայտնաբերել են, երբ որոնման աշխատանքները տեղափոխվել են դեպի հարավ: