A
A
Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ եկավ (տեսանյութ)
«Դեմ եմ» նախաձեռնության անդամներին չի գոհացրել վարչապետի անակնկալ հայտնվելը այսօր ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ակցիային. «Անհասկանալի է այդ մարդու կարգավիճակը, եթե ուզում էր հարց լուծել, թող շուտ լուծեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում այսօր հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Դավթյանը։ Նրա հավաստմամբ, եթե գործատուները շարունակեն պահել 5 տոկոսը, ապա հանրային ընդվզումներ կսկսվեն. «Ամեն ինչ կլինի սահմանադրորեն հաստատված գործողությունների միջոցով»,- հավաստիացրեց նա։