Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի լավ է՝ Քոչարյանը թող Մարտի մեկի գործով ցուցմունք տա» (տեսանյութ)

Հարցազրույց
706cfcbb9c61ee4c4ccf85b2caf2661f

Սահմանադրությունը Հայաստանում մի թղթի կտոր է, որը չի հարգում ոչ ոք։ Այսօր «Այբ-ֆե»-ի տաղավարում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի արձագանքին Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ՝ քաղաքագետն ասում է. «Հենց այդ օլիգարխիայի հիմքը դրած մարդ է խոսում դրա մասին, քննարկում է բարեփոխումները, դրա փոխարեն ավելի լավ է թող Մարտի 1-ի գործով ցուցմունք տա»։ Ըստ նրա՝ Հայաստանում կոռումպացված-օլիգարխիկ համակարգ է տիրում. «Բոլոր քայլերն էլ արվում են այդ տրամաբանությունից ելնելով»։ Ընդդիմությունն ու իշխանությունը նույն հարթակում են գործում՝ համոզված է Ռուբեն Մեհրաբյանը. «Պայքարում են միայն աթոռների համար, այստեղ քաղաքականություն չկա ու չի էլ կարող լինել»։ Ավելին՝ տեսանյութով