A
A
Ջահերով երթը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Ազատության հրապարակից Թուրքիայի դրոշն այրելով մեկնարկեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։
Ավանդական երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
Դրան միացել են տարբեր բուհերի, քոլեջների, ուսումնարանների ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ, եմանկավարժներ, բուհական և գիտական աշխատողներ։
«Ցեղասպան Թուրքիան պետք է պատժվի»,-հայտարարեցին ավանդական դարձած ջահերով երթի մասնակիցները։