A
A
«Մեր քաշն ավելանում է» (տեսանյութ)
Մինսկում Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ղեկավար մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի հարցը քննարկվեց առանց նրա մասնակցության։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած չէ։ Այլ բան չէր սպասում. «Դա նշանակում է մենք օբյեկտ ենք, մենք ուզում ենք մտնել, բայց մեր խոսքը չի լսվում»։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համակարծիք չէ։ Նրա խոսքերով՝ Մաքսային միությունում Հայաստանը դաշնակից է, ոչ թե վասալ, ինչպես շատերն են պնդում: «Ուկրաինական իրադարձությունների ֆոնին, հայաստանը ռազմավարական արժեքը, որպես Ռուսաստանի դաշնակցի անհամեմատ բարձր է, մեր քաշը շատ է բարձրանում».-ասում է նա։