Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե լրագրողը ցանկանա, կարող է ազատ լինել» (տեսանյութ)

Հարցազրույց
46d62e2a9389e015880b903f0e288054

Այսօր Հայաստանում խոսքի ազատություն չկա,- ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։ «Բազմաթիվ հեռուստաընկերություններ ունենք, բոլորը լուսաբանում են նույն բանը եւ ոստիկանության կողմից տեղի ունեցած ոչ մի բռնության մասին մենք երբեք չենք տեսնում հեռուստաընկերություններով»,- ցավով նշում է նա։ Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ իշխանությունները ոչինչ չեն անում մամուլը ազատ դարձելու համար, քանի որ նրանց դա պետք չէ։ «Սակայն իրենք չեն այս երկրի տերը, մենք ենք ու մենք ուզում ենք տեսնել ճիշտ ու ազատ լուսաբանում», -ասում է նա ու հավելում , որ հեռուսաընկերությունների լրագրողները այսօր  չեն կարողանում լուսաբանել այն, ինչ կատարվում է է երկրում։ «Ես շատ ափսոսում եմ, որ կորել են իրական լրագրողները, բայց եթե նրանք ուզենան ազատ լինել, կարող են»,- վստահ է նա: