Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐԸ ԱՆԱՍՏԱՍՅԱՆՆ Է

Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում է շախմատի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 12 շախմատիստներ: Կայացած 5 տուրերից հետո մրցանակային աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: Փորձառու շախմատիստը ընթացիկ մրցաշրջանում կրկին լավ մարզավիճակ է ձեռք բերել եւ այժմ համարվում է չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ:

Իսկ գործող չեմպիոն Արտաշես Մինասյանը հաջող մեկնարկից հետո անկայուն խաղ է ցուցադրում եւ այժմ նահանջել է 6-րդ հորիզոնական: 2-րդ տեղում ընթացող Կարեն Ասրյանը առաջատարին զիջում է ընդամենը կես միավորով: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը եւ երիտասարդ շախմատիստ Լեւոն Բաբուջյանը 3-ական միավորով բաժանում են 3-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակում է Արթուր Չիբուխչյանը: