ԱՂԱՍԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀռումում ընթանում է թենիսի միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն թենիսիստները: 2-րդ փուլում Անդրե Աղասին հանդիպեց Ֆրանսիան ներկայացնող Գասկեի հետ: Մրցամարտի առաջ նախապատվությունը տրվում էր ֆրանսիացի թենիսիստին, սակայն Աղասին առանց ավելորդ դժվարությունների պարտության մատնեց մրցակցին 6:2, 6:3 հաշիվներով եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
Դավիթ Նալբանդյանը երեկ անսպասելիորեն դուրս մնաց հեղինակավոր այս մրցաշարից զիջելով Սանտորոյին: Նալբանդյանի ձախողումը կարելի է բացարտել թենիսիստի հոգնածությամբ: Անցած շաբաթ Նալբանդյանը ծանր մրցաշար անցկացրեց Մյունխենում, որտեղ ի վերջո հաղթող ճանաչվեց:
Իսկ Բեռլինում ընթացող կանանց միջազգային մրցաշարում անհաջող հանդես եկավ Մագդալենա Մալեեւա-Բերբերյանը: Վերջինս 1:6, 2:6 հաշիվներով զիջեց Կուզնեցովային: