A
A
ԱՌԱՋԱՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Շախմատի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում առաջատար Աշոտ Անաստասյանը առաջին պարտությունը կրեց` սեւերով զիջելով Տիգրան Նալբանդյանին: Գաբրիել Սարգսյանը հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին, Արսեն Եղիազարյանը` ետնապահ Արթուր Չիբուխչյանին, իսկ երիտասարդ Լեւոն Բաբուջյանը` Տիգրան Քոթանջյանին: Արտաշես Մինասյան - Բենիամին Գալստյան եւ Արա Մինասյան- Կարեն Ասրյան պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը այժմ գլխավորում են 4 շախմատիստներ. Անաստասյանը, Սարգսյանը, Ասրյանը եւ Բաբուջյանը վաստակել են 4-ական միավոր: 5-րդ տեղում ընթացող Արսեն Եղիազարյանը առաջատարներին զիջում է կես միավորով: