Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունվեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականը

Քաղաքականություն
fb5185fd3ae77f20d9d3681f7f815fde

Կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում ընդունվեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականը։ Նա սեփական դիմումի համաձայն որոշել է ազատվել աշխատանքից։ Վարչապետը տեղեկացրեց, որ Ղուլարյանն այլ աշխատանքի է անցնելու, սակայն չմանրամասնեց, թե ինչ։ Հովիկ Աբրահամյանը բոլորին շնորհավորեց ընտանիքի օրվա կապակցությամբ եւ նշեց, որ ընտանիքը պետության հիմքն է։ Նա բոլորին ցանկացավ ընտանեկան համերաշխություն։