Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՓՈԽԱՆՑԵՑ ԳԱՎԱԹԸ

Սպորտ

Ավանդույթի համաձայն ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչից առաջ նախորդ գավաթակիրը գավաթը հանձնում է ֆուտբոլի ֆեդերացիային եւ այս արարողությանը ներկա են լինում առաջիկա եզրափակիչի մասնակից թիմերի ներկայացուցիչները:

Այսօր Հայաստանի 2005թ. գավաթակիր «Փյունիկ» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը եւ փոխնախագահ Կարեն Հարությունյանը գավաթը հանձնեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն էլ մայիսի 9-ին այն կփոխանցի գավաթը նվաճած թիմին:

Եզրափակիչ դուրս եկած «Կիլիկիայի» ավագ Սերգեյ Էրզերումյանը նշեց, որ ամենյան լրջությամբ են պատրաստվում հանդիպմանը եւ իրենց համար արդեն իսկ հաջողություն է եզրափակիչ դուրս գալը. «Մրցակից «Միկան» մեզ հավասարազոր թիմ է եւ կողմերի հնարավորությունները գնահատում եմ 50-50»: