Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶՉԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՄԱՅԻՍԻ 9-ին

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզչի անունը կհրապարակվի մայիսի 9-ին: Նշված օրը մարզիչն արդեն Հայաստանում է լինելու:

Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին անցկացնելու է ընտրական հերթական հանդիպումը` Երեւանում հյուրընկալելով Մակեդոնիայի հավաքականին: Հայաստանի ընթացիկ առաջնության մակարդակը, ՀՖՖ նախագահը «շատ ցածր» որակեց. «Հուսով եմ կամաց- կամաց թիմերը կկարգավորեն իրենց խաղը եւ գեղեցիկ ֆուտբոլ ցույց կտան»:

Անդրադառնալով մայիսի 9-ին կայանալիք Հայաստանի գավաթի եզրափակիչ «Կիլիկիա» - «Միկա» հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ինձ համար անակնկալ էր, որ «Կիլիկիան» դուրս եկավ եզրափակիչ: Իսկ «Միկան» գավաթային թիմ է եւ միշտ էլ հաջող է հանդես գալիս գավաթի խաղարկություններում»: