Արցախի նախագահը ժամանել է Փարիզ
Բակո Սահակյանն այցելել է «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
Հրամանագիր՝ զորակոչի եւ զորացրման մասին
2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Ցավակցական հեռագիր՝ ահաբեկչության կապակցությամբ
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի և Իրանի նախագահներին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Խորհրդակցություն ԼՂՀ ՊՆ-ում
Այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչին
Դանիայի դեսպանը հանձնեց հավատարմագրերը
Դանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին
Դեսպանն ավարտում է առաքելությունը
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին։
Անապահով ընտանիքների բնական գազի ծախսը կփոխհատուցվի
Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Պլանային դիտարկում՝ Ասկերանի ուղղությամբ
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Բրազիլական անդրադարձ ԼՂ հարցին
ԱԺ նախագահը Բրազիլիայում անդրադարձել է երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին
Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչը՝ ԱԳՆ-ում
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Լորան Կորբազին:
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Հայ-հունական համագործակցությունն ընդլայնվում է
Ս.թ. նոյեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:
ԼՂՀ-ն մեկնաբանում է Վիեննայի հանդիպումը
Իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ։
Նոր կադրեր գլխավոր դատախազությունում
Նշանակումներ դատախազի եւ խորհրդականի պաշտոններում
Պարենային աջակցություն սիրիահայերին
Մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը
Նիստ Սանկտ Պետերբուրգում
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Սինձո Աբեին կփոխանցվի Սարգսյանի ուղերձ-նամակը
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին:
Հայ-բելառուսական կապեր
Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայ-ղազախական հարաբերություններ
Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը
Նշանակվել է Արդարադատության փոխնախարար
Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
Սարգսյանն ընդունել է հրավերը
Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ:
Ֆինանսների նախարարը մեկնում է ԱՄՆ
Հայկական պատվիրակությունը կմասնակցի հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավարտվեց Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի հանդիպումը
Վիեննայում կայացել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են մամլո հաղորդագրություն
Վարչապետը մեկնում է Սանկտ Պետերբուրգ
Վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին