ՊՆ-ը կհամագործակցի՞ ազատամարտիկների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել է ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին:
Սեյրան Օհանյանը կարևորեց վարժանքների անցկացումը
ՀՀ պաշտպանության նախարարությունում մայիսի 30-ին ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը:
Ս. Սարգսյանը տքնանք է խոստանում
Սերժ Սարգսյանը բնական է համարել, որ դրանք մեր հասարակության մեջ ձևավորել են նաև մեծ սպասումներ, որոնք այդ հարցերի պատասխանատուները պարտավոր են արդարացնել:
Արքայազնն այցելեց Մայր Աթոռ
Ուելսի արքայազն Չարլզն եղավ նաև ՙՎաչե և Թամար Մանուկյան՚ մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի ունեցավ ընդունելություն։
Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահին
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները։
Ցուցադրություն՝ հատուկ Նախագահի համար
Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։
Հրանուշ Հակոբյանին հրավիրել են Ալժիր
Նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության համայնքների հետ աշխատելու փորձն ու ծրագրերը:
Նախարարն ընդունեց Նորվեգիայի դեսպանին
Դեսպան Հոուգն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս նպաստել հայ-նորվեգական հարաբերությունների ընդլայնմանը, որոնք, նրա բնորոշմամբ, գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:
Նախարարն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։ Ֆրանսիայի խորհրդարանի անդամները կիսվեցին Լեռնային Ղարաբաղ իրենց այցի տպավորություններով:
Ավարտում է առաքելությունն ՀՀ-ում
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ առևտրշրջանառության ծավալների ավելացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է
Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր պայմաններում նշվեց հայկական խաղաղապահ ուժերի ձևավորման 12-րդ տարեդարձը:
Ալ-Ռաշիդը ժամանում է Երեւան
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:
Մեդալ՝ դոցենտ Շաբոյանին
Անանիա Շիրակացի մեդալը պետական պարգև է, որը շնորհվում է տնտեսության և գիտության բնագավառներում ակնառու և նշանակալի գործունեության համար:
Հայաստան կժամանի Ժան-Կլոդ Մինյոնը
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Վարչապետն ԱԺ-ում առանձնացրեց երինջներին
466 մլն դրամով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 485 գլուխ տոհմային բարձր արտադրողականության երինջ և բաշխվել 24 տնտեսվարող սուբյեկտների:
Արքայազն Չարլզը` նախագահականում
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ
Վարչապետը կմեկնի Մինսկ
Վարչապետը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Հայաստանը միացավ կոնվենցիաներին
Այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը։
Հանրապետության տոնը՝ Հունաստանում
Աթենքի «Արղոնավտե-Կոմնինի» սրահում ՀՀ դեսպանության եւ ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի համակազմակերպմամբ կայացավ Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր երեկո:
Վարչապետը տոնը նշեց Գյումրիում
Վագոնային վերանորոգման դեպոյի վերակառուցման համար ներդրվել է 35,1 մլն ռուբլի, գնվել են 20 մլն ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ:
Հանրապետական մաղթանք Մայր Աթոռում
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ եկեղեցականաց դասն աղոթեց Հայաստան աշխարհի խաղաղության, բարօրության և անսասանության համար:
«Խաղաղության մեջ պահիր մեր երկիրը»
Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության տոնի առիթով
Սերժ Սարգսյան. Մեզ համար ծանր երկունք էր
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել՝ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը։
Քաղաքապետն այցելել է Աշնակ
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կիսատ մնացած մտահղացումը՝ հայայցքը դեպի էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ թևատարած արծիվը շուտով իր տեղը կգտնի թանգարանի աշտարակին։