Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ պատգամավորը դժգոհ է օրապահիկի տնտեսումներից

Կարևոր լուրեր Տնտեսություն
dd94049e58b6a5ed98c08a8957d34a4b

Ինչո՞ւ է ԱԺ աշխատակազմն անհարկի տնտեսումներ անում արտասահմանյան գործուղումների վրա: Այսօր 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն իր մտահոգությունը հայտնեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նկատեց՝ այդ առումով պարբերաբար խնդիրներ են առաջանում. «Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ ՌԴ մեկ էկոնոմ դասի տոմսի ու օրապահիկի համար տնտեսումներ են եղել, ու պատգամավորը կանգնել է խնդրի առաջ»: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանն իրենց տնտեսումներն այսպես պայմանավորեց. «Մենք նայում ենք, թե որ օրերին են գործուղումներն իրականացվում, ու օրապահիկը հաշվվում է տվյալ օրվա համար միայն: Եթե մեկ օր շուտ է լինում չվերթը, ապա մենք չենք կարող օրապահիկ հաշվել. այդ դեպքում մենք տնտեսումներ չենք կարող ունենալ»: Ի դեպ, քննարկմանը ներկա էր նաեւ ԱԺ նորանշանակ աշխատակազմի ղեկավար, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Լրագրողներին չհաջողվեց զրուցել նրա հետ՝ քննարկման կեսից նա լքեց ԱԺ-ն: