Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխգնդապետը պարգեւատրվեց հետմահու

Քաղաքականություն
0161f844d1a4b873737a4eecb67b384e

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգեւատրվել է  «Արիության համար» մեդալով։ Հիշեցնենք, որ  նա մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից։