Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը եկել էր զորակցելու աֆրիկյանցիներին (տեսանյութ)

Հասարակություն
Af-1

  Աֆրիկյանների շենքն այսօր կրկին ապամոնտաժում էին։ Մի քանի տասնյակ ակտիվիստներ հավաքվել էին շենքի դիմաց՝ պահանջելով ապամոնտաժող անձնակազմին դադարեցնել շենքի քանդումը, իսկ ոստիկաններին նրանք հորդորում էին միջամտել բանվորների աշխատանքներին։ Ակցիային մասնակցող ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժման հարցով իրենք դիմել են ՀՀ վարչական դատարան, սպասում են պատասխանի։Af rikyan Աֆրիկյանների շենքի մոտ էր այսօր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը նա նշեց, որ ցավում է մեր իշխանությունների համար. «Ցավում եմ, որ նման պետություն ունենք և սին իշխանություններ, որոնք կարող են պատմական հուշարձանները քանդել։ Մնացածը երիտասարդներին հարցրեք, նրանք առաջին գծի վրա են։ Ես պարզապես եկել եմ նրանց զորակցելու համար»: Մանրամասները՝ տեսանյութում։ Af rikyan