A
A
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինՄոլդովայում մեկնարկեց շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը: Մեր շախմատիստուհիներից փայլուն է մեկնարկել Լիլիթ Մրտչյանը՝ մեկնարկային 2 տուրում էլ հաղթելով իր մրցակիցներին: Բացի Լիլիթից եւս 20 շախմատիստուհիներ վաստակել են 2-ական միավոր եւ, ակնհայտ է, որ առաջին տեղի համար շատ լարված պայքար է ընթանալու:
3-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Ֆիրուզա Վելիկհանին: Էլինեա Դանիելյանը 2-րդ տուրից հետո իր ակտիվում ունի 1.5 միավոր եւ այս տուրում մրցելու է Եվգենիա Օվոդի հետ: Հայաստանը ներկայացնող մյուս 2 շախմատիստուհիները՝ Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը, վաստակել են 1-ական միավոր: