A
A
Սյունիքի մարզպետն ազատվել է պաշտոնից
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. օրակարգային հարցը ներկայացրել է Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ այսօր Վահե Հակոբյանը նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։