ՄՈՒՇՆ ԷԼ ԿԳԱԶԱՖԻԿԱՑՎԻ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի Գյումրիում բնակարանային ֆոնդի գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման ծրագիր կիրականացվի նաեւ Մուշ թաղամասում: Այս մասին տեղեկացնում են Գյումրիի «Ցայգ» հ/ը մեր գործընկերները: Սակայն աշխատանքների ընթացքում կարող են առաջանալ որոշակի խնդիրներ:
Ըստ ԳԳՄ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանի, առաջնային խնդիր կարելի է համարվել այն, որ թաղամասը 2004 թվականի ջեռուցման համար «Հայռուսգազարդին» մինչ օրս պարտք է 3 մլն 700 հազար դրամ: Խնդիր է նաեւ Մուշի թերբնակեցված լինելը: Սրանք սակայն որեւէ կերպ չեն խոչընդոտի գազաֆիկացման աշխատանքների իրականացմանը: Այս պահին ընթանում են նախագծման աշխատանքները:
Դրանց ավարտից հետո, նախատեսվածի համաձայն, սկսած ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակից թաղամասում կսկսվեն մոնտաժման աշխատանքները: Յուրաքանչյուր բաժանորդ ունենալու է անհատական համակարգ: Գազահաշվիչները ձեռք են բերվելու կանխավճարային տարբերակով: