Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմա եզները տրակտորի ո՞ր մասում էին կպցնելու» (տեսանյութ)

Տնտեսություն
10487539_10152482555712778_357208423_o-353x265

Ծրագրային բյուջետավորման հարցն այսօր քննարկվեց ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում՝ անտառպահպանման եւ անասնաբուժության օրինակով: Սեմինար-քննարկումն այսօր անցկացրեց «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Էդվարդ Սաֆարյանը: Գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում արդյունավետ աշխատանքի համար նա առաջարկում էր վերանայել եւ օպտիմիզացնել գյուղատնտեսության ոլորտի պետական բյուջեից ծախսերի ծրագրային դասակարգման կառուցվածքը, վերանայել եւ վերամշակել ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշները, հստակեցնել բյուջեից ֆինանսավորվող եւ իրականացվող ծրագրերը: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը նկատեց, որ քննարկման ընթացքում պետք է գիտակցված պահանջարկ ձեւավորել ծրագրի նկատմամբ եւ եղած բացը լրացնել: ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանին հետաքրքրում էր՝ ի՞նչ սկզբունքով է որոշում խորհրդատվական ծրագրերի ֆինանսավորումը. «Օրինակ՝ աղվան գյուղացին ու մերը լրիվ ուրիշ մակարդակներ են: Մենք մեր գյուղացուց շատ բան կարող ենք սովորել, քանի որ նա ռանչպար մարդ է: Արդյոք բոլոր երկրներո՞ւմ է նույնը: Մի անգամ տնկարաններում պատվաստումներ կատարելու համար արտերկրից մասնագետ էինք բերել, մինչդեռ մերոնք ավելի լավն էին»: Պարոն Մախսուդյանի դիտարկումներին ի պատասխան Գագիկ Մինասյանը նկատեց, որ թեմայից շեղվում են. «Այստեղ հիշեցի այն հայտնի անեկդոտը՝ հիմա եզները այս տրակտորի ո՞ր մասում էին կպցնելու: Ձեր բարձրացրած հարցը, պարոն Մախսուդյան, մեր խնդրի հետ այնքան կապ ունի, որքան իմ պատմած անեկդոտը»: