Ուկրաինական ճգնաժամն ունեցել է իր ազդեցությունը. ՀԲ
Համաշխարհային բանկի տարեկան ժողովի շրջանակներում ներկայացվել է համընդհանուր տնտեսական հեռանկարի մասին բանկի փորձագետների գնահատականը: Տնտեսական աճի համեստ միտումները, որոնք 2014 թվականին տարածաշրջանում ակնկալվում են հասնել միայն 1.8 տոկոսի, իսկ 2015ին՝ 2.1-ի, Համաշխարհային բանկի տարեկան ժողովի ժամանակ հնչեցված կանխատեսումներն են: Ըստ Համաշխարհային բանկի տարածաշրջանի փոխնախագահ Լորա Թաքի՝ ուկրաինական ճգնաժամը ունեցել է իր բացասական ազդեցությունը երկրի տնտեսական աճի վրա: Սակայն, դրանից զատ երկրներից շատերը ունեն կառուցվածքային խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք են զգում: Տարածաշրջանային փոխնախագահը նշեց, որ բանկը շարունակում է մշտադիտրակել ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը: Բայցևայնպես, նա կարևորեց կառուցվածքային բարեփոխումների դերը, որպեսզի երկարաժամկետ կտրվածքով երկրները կարողանան ապահովել բարենպաստ տնտեսական աճը մրցակցության խթանման միջոցով: Համաշխարհային բանկ