ՓԼՈՒԶՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀերթական փլուզումն է գրանցվել Գյումրու Գարեգին Նժդեհ 7 հասցեի հանրակացարանային շենքում: Ժամը 17-ն անց 30 րոպեի սահմանում փլուզվել է շենքի հարավահայաց հատվածի մի մասը։ Բարեբախտաբար, շենքի այդ հատվածը բնակեցված չէ։Պատահարից անմիջապես հետո դեպքի վայրում էին Շիրակի փոխմարզպետը, արտակարգ իրավիճակների մարզային վարչության, ոստիկանության,Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային վարչության որոնողական աշխատանքի նախնական արդյունքով, տուժածներ չկան։
Արտակարգ իրավիճակների վարչության եւ ոստիկանության աշխատակիցները շենքի մյուս հատվածներում ապրողներին հորդորում էին դուրս գալ բնակարաններից, սակայն բնակիչներից ոմանք համառորեն հրաժարվում էին՝ պատճառաբանելով, թե մնալու տեղ չունեն եւ պահանջում էին հիմնական կացարան։
Ըստ փոխմարզպետի, հավանաբար հուլիսի 1-ին մարզպետի մոտ կհրավիրվի արտահերթ խորհրդակցություն՝ քննարկելու շենքում ապրողների ճակատագիրն ու անօթեւանի կարգավիճակ ունեցող ընտանիքների բնակարանի հարցը։