A
A
ԿԱՐԿՈՒՏ ՏԵՂԱՑ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Ընկույզի մեծության կարկուտ էր գալիս: Սեւանա լիճը փոթորկվել էր, ասես ներսում ինչ-որ բաներ էին պայթում:»,- պատմում է Սեւանում երեկ կիրակնօրյա հանգիստը անցկացրած, Վարդավառն այնտեղ տոնող մի աղջիկ:
Ըստ նրա` կարկուտը սկսվել է ժամը 20.15-ի սահմաններում եւ եղել է այնքան ուժգին,որ վնասել է իրենց մեքենան: ԱԻՎ լրատավական վարչությունից տեղեկացանք,որ երեկ կարկուտ է տեղացել Սեւանում, Կոտայքի մարզում, Աղավնաձորում, Մարալիկում:
3,5 մմ տրամագծով կարկուտը վնասել է կարտոֆիլի, կաղամբի ցանքատարածությունները: Սեւանա լճում երեկ նաեւ դժբախտ պատահար է գրանցվել: Խեղդվել է Լճափ գյուղի 19-ամյա մի բնակիչ: