A
A
ԱՐՅԱՆ ԲԱՆԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրիում բացվեց Արյան բանկ: Քաղաքում մինչ այժմ արյան փոխներարկման կայան գործել է, որի շենքը, սակայն, անմխիթար վիճակում էր եւ չէր համապատասխանում տարրական պահանջներին։ Արյան բանկի ստեղծման՝ 18 ամիս տեւած, մոտ 55 հզ դոլարի ծրագիրը ֆինանսավորել է «Գլոբալ Հիլինգ» միջազգային բարեգործական հիմնադրամը, որը համանման ծրագրեր է իրականացրել նաեւ Վրաստանում եվ Հոնդուրասում։
«Գլոբալ Հիլինգի» հետ կապը հաստատվել է ամերիկահայ բարերար Ալիս Չարխուքյանի ջանքերով։ Նրա աջակցությամբ է արյան բանկը հիմնվել Գյումրիում։ Նորաբաց բանկին կից կգործի ՁԻԱՀ-ի հետազոտման բաժին։ Ծրագրի աջակիցները հիմա զարգացնում են արյան կամավոր դոնորների ինստիտուտ հիմնելու գաղափարը։