Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Օսիպյանը նաիրիտցիներին հրավիրեց իրենց տուն

Տնտեսություն
osipyan

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Նաիրիտի» աշխատակիցներին հրավիրում է իրենց տուն՝ Ամանորը միասին նշելու։ Նա այսօր շտապեց հանգստացնել այն ակցիայի մասնակիցներին, ովքեր չգիտեն, թե առանց աշխատավարձի ինչպես են դիմավորելու Նոր տարին։ «Ինչքան տեղ կանի, հրավիրենք մեր տուն»,- առաջարկեց նա։ Երեւանի փոխոստիկանապետը, այնուամենայնիվ, նշեց, որ ըմբռնումով է մոտենում նաիրիտցիներին, քանի որ համակարգում իրենք ստաբիլ աշխատավարձ են ստանում, սակայն իրենց համար էլ է դժվար։ Իսկ աշխատակիցները կատակեցին. «Կոկորդիլոս առե՞լ եք»։ Հիշեցնենք, այսօր Բաղրամյան 26-ում «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում էին իրենց 18 ամսվա աշխատավարձը։