A
A
Ցուցարարներից մի քանի հոգի բարձրացել է վարչապետի մոտ (տեսանյութ)
Քիչ առաջ կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնողներից 10 հոգի մտել են կառավարության շենք՝ հանդիպելու վարչապետին։ Թեեւ ցուցարարները պահանջում էին, որ վարչապետն ինքը իջնի ներքեւ, այնուամենայնիվ, վարչապետի մոտ գնացողներին հորդորեցին ոչ մի զիջման չգնալ։ Նրանք պահանջում են ոչ թե օրենքի կիրարկման հետաձգում եւս մի քանի ամսով, այլ միայն ու միայն կասեցում։ Դրսում իրավիճակը մնում է լարված։ Բողոքի ակցիան ուղիղ՝ այստեղ