A
A
Վարչապետը խոստացել է պատասխանել երկուշաբթի
Մեկ ժամ, 40 րոպե վարչապետի հետ հարցը քննարկելուց հետո «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ քաղաքացիներից կազմված տասհոգանոց խումբը վերջապես դուրս եկավ։ Նրանք հայտարարեցին, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է վերջնակսան պատասխան ասել երկուշաբթի։ Ցուցարարները որոշել են՝ երկուշաբթի, ժամը 12-ին, կգնան ԱԺ-ի մոտ, որից հետո կգնան կառավարություն՝ լսելու վարչապետի պատասխանը։ Հիշեցնենք, քիչ առաջ ցուցարարներին էին մոտեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահան Բաբայանը։ Նրանք վստահեցրին հավաքվածներին, որ նրանց կողքին են լինելու, եւ ամեն ինչ անելու են, որպեսզի կառավարությունը կատարի իրենց պահանջը։