Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri-spanutyun

Գյումրիի դաժան ոճրագործությունից մեկ ամիս անց գործով միակ կասկածյալ Վալերի Պերմյակովը, դեռ գտնվում է ՌԴ իրավապահ մարմինների հսկողության տակ։ Ավետիսյան ընտանիքի 7 անդամների դաժանաբար սպանության միակ կասկածյալը հենց Պերմյակովն է։ Այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել Գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից պահանջել են Պերմյակովին հանձնել հայկական կողմին եւ գործի նախաքննությունն ու հետաքննությունը իրականացնել Հայաստանում։ gyumri spanutyun4 gyumri spanutyun3 gyumri spanutyun2 gyumri spanutyun1 gyumri spanutyun5 Գլխավոր դատախազության մոտ հավաքվածները նամակ հանձնեցին Գեւորգ Կոստանյանին, որտեղ հատուկ կետ էր առանձնացվել նրա համար. «Հղում ենք կատարում շարժվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղավարի խոսք եւ զրույցով, քանի որ Դուք գլխավոր դատախազն եք ,ներկայացնում եք մի ամբողջ Հանրապետության ժողովրդի շահերը»։ Մինչ ակտիվիստները պահանջում են Պերմյակովին հանձնել Հայաստանին, Գյումրիում մեկ այլ ակտիվիստի՝ Գյումրիում բողոքի ակցիաներին մասնակցած Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար, ինչը սպառնում էր վերջինի կյանքին ու առողջությանը: Մանրամասները քիչ ավելի ուշ՝ տեսանյութում