Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ռիսկի չդիմեց

Քաղաքականություն
a1-aronyan-6

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ցյուրիխի միջազգային մրցաշարում: Այսօր կայացած 4-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 2-րդ շախմատիստ, իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի ընթացքում չնայած միշտ դիրքային առավելություն ուներ, սակայն շատ դեպքերում ռիսկի չէր դիմում եւ անչափ զգուշավոր էր գործում: Զարմանալի չէ, որ 34-րդ քայլին նա մրցակցին առաջարկեց փոխանակել թագուհիները, որից հետո առաջարկեց խաղաղ դաշն կնքել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց մրցաշարում եւ վաստակեց 3 միավոր: Նա այժմ բաժանում է 4-5-րդ տեղերը: Դասական շախմատի վերջին, 5-րդ տուրում, մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որն ունի 5 միավոր եւ հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: