Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներ. «Այլեւս չենք կարողանում գոյատեւել»

Տնտեսություն
nairit1

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը եւ նշում, որ եթե պատկան մարմինները ցանկանային, խնդիրը մեկ օրում կլուծվեր։ Աշխատակիցները նշում են, որ հայտնվել են սոցիալական շատ ծանր վիճակում եւ այլեւս չեն կարողանում գոյատեւել։ Նրանք ոչ այնքան բողոքում են, որ ազատվել են աշխատանքից, որքան նրա համար, որ վերջնահաշվարկ չի կատարվում։ Այժմ նրանք վանկարկում են՝ «պարտ-քի մա-րում, պարտ-քի մա-րում»։ Հիշեցնենք, փետրվարրի 6-ից մոտ 2000 հոգի ազատվել է աշխատանքից։