A
A
Հայաստանցիները կարող են ՌԴ-ում մնալ առանց գրանցման 30 օր.panarmenian.net
ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը, որով երկու երկրների քաղաքացիները կկարողանան 30 օր առանց գրանցման մնալ Ռուսաստանում կամ Հայաստանում: Նմանատիպ մոտեցում այժմ գործում է Բելառուսի քաղաքացիների դեպքում ըստ համաձայնագրի, որով երկու երկրների քաղաքացիների համար հավասար իրավունքներ են սահմանված տեղաշարժի, կացության վայրի ու բնակության ընտրության հարցում: Նույնպիսի համաձայնագիր է գործում ՌԴ և Ղազախստանի միջև: Մանրամասներն այստեղ