Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիս-Կապան ավտոճանապարհն արդեն երկկողմանի բաց է

Կարևոր լուրեր Հասարակություն
roads2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 241-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով  մաքրվել են  ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: