Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատգամավորների մի մասը ամբողջությամբ չի ընկալում այդ ինստիտուտի կայացումը»

Տնտեսություն
21a0c5d64969db556bfaf879019cb0a5

Եթե ներկրման համար պետությունը նոր պարտք է կուտակում, ապա արտահանման պարագայում շարունակում է խնդրահարույց մնալ «Շահութահարկի մասին» օրենքը: Ընդդիմադիր ուժերը այն համարում են արտահանման մոնոպոլիզացում: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը համամիտ չէ: Ըստ նրա` օրենքը միտված է արտահանման մատակարարող միջնորդ ցանցի ստեղծմանը. մինչ օրս արտադրողներն իրենք են կապեր հաստատում արտերկրում. «Պատգամավորների մի մասը ամբողջությամբ չեն ընկալում այդ ինստիտուտի կայացումը, իրենց մոտ կամ մեկնաբանությունների պակաս կա, կամ այդ ինստիտուտի նկատմամբ անհավատության մի պահ կա, որը դրդում է այլ կարծիքներ արտահայտվեն»; Նախարարի վստահեցմամբ` սա ապագային միտված օրենք է, իսկ եղած անհանգստություններն անհիմն են: