A
A
Նաիրիտցիների հետ հանդիպում են ԱԺ պատգամավորները (տեսանյութ)
«Նաիրիտ» -ի աշխատակիցներին այսօր ԱԺ-ի մոտ հանդիպեցին մի շարք պատգամավորներ։ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների անդամները նշեցին, որ պետք է առանձնացնել երկու խնդիր՝ «Նաիրիտ»-ի վերագործարկում եւ աշխատավարձերի վճարում։ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ավելացրեց, որ թեեւ «Նաիրիտ»-ի հարցը չպետք է քաղաքականացնել, բայց այն քաղաքական լուծում է պահանջում։ Այս պահին նաիրիտցիների հետ հանդիպում են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը։ Մինչ այդ, նաիրիտցիները հիշեցնում էին, որ իրենք հայտնվել են սոցիալապես վատ վիճակում. շատերի տան հոսանքն ու գազն անջատված է։