A
A
«Ցավալի է, որ հերթական անգամ նաիրիտցիների հարցը լուծում չի ստանում»
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գործընկերոջ՝ Միքայել Մելքումյանի հետ հանդիպել է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին։ «Ցավալի է, որ հերթական անգամ նաիրիտցիների հարցը լուծում չի ստանում և կրկին հետաձգվում է: Կարծում եմ, որ քիմիական գիգանտի վերագործարկումն իրական է, եթե ստեղծվեն տնտեսական համապատասխան պայմաններ և ներդրումային երաշխիքներ: Նաիրիտի հարցը, որը առնչվում է մեր հազարավոր հայրենակիցներին, պետք է ստանա վերջնական լուծում: Մենք Սահմանադրությամբ սահմանված մեր լիազորությունների սահմաններում շարունակելու ենք բարձրաձայնել խնդրի մասին, այնքան, որքան կպահանջվի, մինչև տարիների վաղեմություն ունեցող այս խնդիրը գտնի իր հանգուցալուծումը»,- ասում է Վահե Էնֆիաջյանը: