Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաշիր գրուպ»-ը չի մեկնաբանում ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը

Կարևոր լուրեր Տնտեսություն
afb6897fa596dcb2f37f099250fab1da

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հերքեցին լուրերը, որ վաղվանից` ապրիլի 1-ից, ընկերությունը կտնօրինի ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը: Փորձեցինք լուրը ճշտել նաեւ «Տաշիր գրուպ»-ի ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանից: Մեր բոլոր հարցերին նա գրավոր պատասխանել է մեկ նախադասությամբ. «Մենք այդ հարցով մեկնաբանություններ չունենք»: «Ա1+»-ի հետ զրույցում ՀԷՑ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-երի հետ կապերի բաժնի պետ Նատալյա Սարջանյանը նշեց նաեւ, որ իրականությանը չեն համապատասխանում նաեւ ընկերության սնանկության մասին լուրերը: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` ՀԷՑ-ն ունի 100 մլն ԱՄՆ դոլարի պարտք եւ գնում է դեպի սնանկացում: