Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պալեզնի փաստաթուղթ է, բայց ռազբիրատ արեք». Հ. Բագրատյան

Տնտեսություն
Hrant_Bagratyan

ԱԺ-ում գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ՌԴ-ից գազը ձեռք է բերում 164 դոլարով, վաճառում՝ 340-ով. «Որտե՞ղ է այստեղ մեր ստրատեգիական ռազմավարությունը. Ուկրաինան, երբ պատերազմը դեռ շարունակվում է, գազը  ձեռք է բերում 270 դոլարով ու ավելի շահեկան պայմաններով վաճառում»: Նա նաեւ նշեց, որ հաշվետվության մեջ վերլուծված չեն ներդրումները. «Ոնց է ստացվում, որ «Գազպրոմ»-ի մենեջերը, թեկուզ եթե լավ է աշխատում, օլիգարխ է: Մենք սա ռազբիրատ արե՞լ ենք»: Գազի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց. «Պարոն Բագրատյան, հարցիդ եմ պատասխանում, գրի առ: Ասում էի՝ գնանք, պարզենք՝ այս ծախսերը որտեղ են ներդրվել, մրցույթները ինչպես են եղել։ Հանձնաժողովի նիստին, բացի ՀՀԿ-ից, բոլորդ դեմ էիք: Պարոն Բագրատյան, հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրված են. եթե որեւէ իմ խոսքը ճիշտ տեղեկություն չի պարունակի, գնանք լսենք»: Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքը զեկուցման մասին վատ կարծիքի չէ. «Դա պալեզնի փաստաթուղթ եմ համարում, սակայն իմ հարցին որեւէ կերպ չպատասխանեցիք: Ես եկել եմ հանձնաժողովի նիստերին, դուք ասացիք, որ ես ամեն ինչ չէ, որ կարող եմ ասել ու անել, սա ես պաշտոնապես եմ հայտարարում, ես էլ դուրս եկա նիստերից»: «Պատերազմները դրսում: Լավ, զապիսը հետո կնայեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ես ասում եմ՝ սաղ զապիս է լինում: Անկախ, կախյալ չկա, ասենք՝ ինձի բռնել էին, ձեզ ինչի՞ չէին բռնել, ես ընդամենը նիստ վարող էի: Գազի սակագին եք ուզում իմանալ, դիմեք ՀԾԿՀ-ին: Նա կասի, որ հաշվարկում են ամորտիզացիայի ծախսը, կորուստը, մաշվածությունը, տեղափոխման ծախսը: Իսկ պայմանագրում մենք այն ժամանակ սակագինը ձեւակերպել ենք, երբ մեկ դոլարը 416, 5 դրամ է, այլ ոչ թե այժմյան 478 դրամով»: