Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր մշուշ-ռեժիմը գիտեմ, Բոստանջյան, էլի մարդկանց մշուշի մեջ գցեցիք» (տեսանյութ)

Տնտեսություն
57276d1828de27964ec27873cea512a7

«Կարող եք հետևել, թե ինչ աշխատավարձ են ստանում «Գազպրոմ»-ի աշխատակիցները, ամբողջ քաղաքը լցված է «Գազպրոմ»-ի շքեղ տներով»,-ասում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: Կարծում է, որ գազի սակագնի հարցում պետք է քաղաքացու շահերից ելնել, ոչ թե պաշտպանել ինչ-որ մեկի շահերը: «Իհարկե, ծախսեր կան, բայց բոլոր դեպքերում եկեք ապահովենք թափանցիկության ինստիտուտ: Բացի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, գոյություն ունի ԱԺ, գոյություն ունի Կառավարություն: Էնքան կատաստրոֆ հիմնավորումների անհրաժեշտություն կա, որ պետք է արվի»,-կարծում է տնտեսագետը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձում է. «Ձեր մշուշ-ռեժիմը գիտեմ, Բոստանջյան, էլի մարդկանց մշուշի մեջ գցեցիք»: Շեշտում է՝ գազի սակագնի վրա մի շարք բաղադրիչներ են ազդում: Հիշեցնում է՝ վճարումն էլ ռուսական կողմին կատարվում է դոլարով: «Խնդիրն այն է, որ մեր քաղաքացին դրամով է աշխատավարձ ստանում: Դեռևս քննարկում չի եղել ռուբլիով վճարում կատարելու վերաբերյալ, քանի որ ռուբլուն անցում կատարելու հարց չի քննարկվել»,-նշել է պարոն Այվազյանը: «Կարող է մարդկանց դուր գալ, կամ ոչ, բայց ասեմ, սահմանին 382 դոլարի փոխարեն հիմա գազի համար վճարում ենք 320: Ձեր դոկտոր-պրոֆեսորը թույլ չի տա, սխալ բան ասեմ»,-պարոն Բոստանջյանին մատնանշելով՝ շեշտել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Իսկ պարոն Բոստանջյանին զարմացնում են ԱԺ ներկայացուցչի դիտարկումները: «Եթե այնպես լինի, որ Ռուսաստանն անվճար մեզ տրամադրի գազը, էլի մեր քաղաքացիների համար դրա գինը չի՞ իջնելու»,-ժպիտով նշել է նա: Իսկ պարոն Այվազյանն առիթն օգտագործելով նաև նշել է. «Ախպերս մեխանիկ չի աշխատում «Գազպրոմ»-ում, ինչպես գրում են»: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ունի բացարձակ իրավունք՝ գին սահմանելու: Բայց եթե հանձնաժողովն ասում է, որ օրինակ գրիչը պետք է մտցնել գնի բաղադրիչների մեջ, գազի սակագնի հարցով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովն ասում է՝ ոչ, վերանայի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է կոմպենսացիա կատարել սոցիալապես խոցելի խմբերի համար, այսինքն՝ նրանց համար գազի սակագինն ընդհանուր գնից ավելի ցածր սահմանել: