A
A
ՀՖՖ-ն առաջնությունից հանեց «Մռավ» թիմին
Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մնացել է 4 թիմ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Մռավ» ֆուտզալի թիմը հանվել է առաջնությունից` «Գյումրիի» հետ խաղին չներկայանալու համար: «Արտյոմ-91» ՍՊԸ տուգանվել է 50 հազար դրամով: Այդպիսով, «Գյումրի» ֆուտզալի թիմը մեքենայաբար դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ առաջին տեղի համար պայքար կմղեն ՀՊՏՀ-ն ու «Թալգրիգը»: Հիշեցնենք, որ մինչ այդ մրցաշարից դուրս էր մնացել Yerevan IT թիմը: