A
A
Մարգարիտա Գասպարյանը մտել է կիսաեզրափակիչ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաջող է հանդես գալիս Տրնավայում անցկացվող թենիսի կանանց միջազգային մրցաշարում: Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում 20-ամյա մարզուհին 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթել է իր հայրենակից Վիկտորյա Կանին եւ մտել հաջորդ փուլ: Կիսաեզրափակիչում նա ուժերը կչափի չեխ Դենիսա Ալերտովայի հետ: Նշենք, որ պրոֆեսիոնալ թենիսիստուհիների միության վարկանիշային աղյուսակում Մարգարիտա Գասպարյանը զբաղեցնում է 134-րդ տեղը: