Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ հավաքականը ծեծկռտուքի հետ կապ չունի. մամուլի քարտուղար

Սպորտ
10d55ed3d32808ca6b417d0549efa1af

Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ: Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Մինչ այդ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը,  կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց:     Աստղիկ Մարտիրոսյան  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար