Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը չի կարողանում արդյունավետ աշխատեցնել կուտակային համակարգը» (տեսանյութ)

Տնտեսություն
kutakayin

Կուտակային համակարգը չի կարող արդյունավետ լինել. համոզված է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նույնիսկ դիմումների հիման վրա գումարների հետ վերադարձնելու գործընթացում էլ խնդիրներ են առաջացել, մի մասը գումարը ստացել է, մեծ մասը՝ ոչ։ «Այդ բոլոր փաստերը մենք հավաքագրում ենք, որպեսզի դատարանին ցույց տանք, որ կառավարությունը չի կարողանում արդյունավետ կերպով աշխատեցնել այս համակարգը»,- «Ա1+»-ին ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամը։ Հուլիսի 7-ին ՍԴ-ում տեղի կունենա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանձին հոդվածները հակասահմանադրական ճանաչելու մասին հայցի քննումը։ ԲՈՒՀ-երում եւ դպրոցներում մի մասին վերադարձրել են գումարները, բայց բազմաթիվ այլ մասնավոր ընկերությունների աշխատակիցներ դեռ սպասում են այդ գումարներին։ Այն քաղաքացիները, որոնք կատարել էին պարտադիր կուտակային վճար եւ մինչեւ 2014թ. դեկտեմբերի 25-ը դրա վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրել Կենսաթոշակային համակարգին, մինչեւ հուլիսի 1-ը պետք է հետ ստանան իրենց կուտակած գումարները: Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, որով կուտակայինը դարձել է նպատակային սոցիալական վճար։