A
A
Էլինա Դանիելյանը չկարողացավ հաղթել Մարինա Գուսեւային
Աջարիայում տեղի ունեցող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները: Մրցաշարում հաջող հանդես եկող մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով չկարողացավ կոտրել միջազգային վարպետ Մարինա Գուսեւայի դիմադրությունը եւ բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող գրոսմայստեր Լիլիթ Գալոյանն անհաջող անցկացրեց Սալոմե Մելիայի հետ պարտիան եւ պարտություն կրեց: Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ Միրանդա Միկաձեի հետ: Այդպիսով, Էլինա Դանիելյանը վաստակեց 5,5 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջնության առաջատարներին: Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր եւ ներկայումս դուրս են մնում առաջին տասնյակից: