Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՑԱՅԳ»-Ն ՈՒ «ԳԱԼԱ»-Ն ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԵՆ

Մարզեր

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տեղական ԶԼՄ-ների շրջանում մոնիտորինգ է անցկացնում, որի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես են լուսաբանվում սահմանադրական փոփոխություններին առնչվող խնդիրները:

«Ասպարեզ» ակումբը, ուսումնասիրելով Գյումրիի «Ցայգ», Շանթ», «Շիրակ» եւ «Գալա» հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը, նշում է հետեւյալ թվերը. «Ցայգ»-ը մեկ շաբաթում «Ազդարար» լրատվական ծրագրում սահմանադրական փոփոխություններին անդրադարձել է 24 անգամ, դրանցից 17 ռեպորտաժը եղել են անկողմնակալ:

«Շիրակ» հեռեւստաընկերությունը թեմային անդրադարձել է 9 անգամ, այստեղ եւս գերակշռել են չեզոք ռեպորտաժները: Նույնը «Գալա»-ի եթերում, այս հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 նյութ, որոնցից 19-ը չեզոք են եղել:

«Շանթ»-ում հեռարձակված 21 ռեպորտաժից 13-ում խոսվել է սահմանադրական փոփոխությունների դրական կողմերի մասին:

Ու եթե «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանը գտնում է, որ տեղական հեռուստաընկերությունները ընդամենը փորձում են անկողմնակալ մնալ, ապա Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ «Ցայգ» եւ «Գալա» հեռուստաընկերությունները կարողացել են պահպանել անկողմնակալությունը եւ հավասարակշռությունը: