ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՆԴԱՏՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՏԻՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրիում հանդիսավոր պայմաններում հանձնվեցին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների ադյունքում համայնքապետ ընտրվածների մանդատները: Դրանք նորընտիր գյուղապետերին հանձնեց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտչյանը:
Հանդիսության կազմակերպիչը՝ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, իր հերթին շնորհավորեց գյուղապետերին, ապա վստահեցրեց, որ ինքը շարունակելու է համագործակցել նրանց հետ՝ գյուղական համայնքների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: «Ցայգ» հ/ը մեր գործընկերների հաղորդմամբ, շուրջ 60 համայնքների ղեկավարներ էին եկել մասնակցելու հանդիսությանը:
Պարոն Աղաբաբյանը, որպես մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ էր նրանցից շատերին: Պատգամավորը նորընտիր համայնքապետերի հետ անմիջական զրույցների ընթացքում հավաստիացրեց, որ բոլոր համայնքներին հուզող խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու: