Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին

Սպորտ
sport-borba

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին չհաջողվեց մեդալ նվաճել Բաքվում մեկնարկած Եվրոպայի առաջին մարզական խաղերում: Այսօր կայացած 59 կգ քաշային կարգի ըմբիշների մրցաշարում մեր մարզիկը 3-րդ տեղի համար մրցելու իրավունք նվաճեց, սակայն վճռորոշ մենամարտում 1:4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Մուխտարովին եւ առանց մեդալի մնաց: Ի դեպ, այս մրցումներում առաջին տեղը գրավեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանը, որը եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց բելառուսցի Սոսլան Դաուրովին: Հունահռոմեական ոճի մեր մյուս երեք ըմբիշները մրցասպարեզ կմտնեն վաղը, հունիսի 14-ին: Հուսանք, որ նրանք ավելի վստահ հանդես կգան եւ կկարողանան մեդալ նվաճել Հայաստանի համար: