A
A
Կստուգեն կին ֆուտբոլիստի սեռը
Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից Հարավային Կորեայի հավաքականի ավագ Պարկ Յուն Սեոն հայտնվել է բժիշկների հսկողության տակ, սակայն ոչ թե վնասվածքի, այլ սեռի պատճառով: Մասնագետները նշում են, որ նա իր ֆիզիկական տվյալներով շատ ավելի ուժեղ է, քան կանայք լինում են, որ նրա մոտ բացակայում են կանացիության նշանները: Այդ իսկ պատճառով բժիշկները ցանկանում են հատուկ զննում անցկացնել՝ մարզուհու սեռը պարզելու համար: Ի դեպ, 2004 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ Պարկ Յուն Սեոնն արդեն կասկածվել է իր սեռը թաքցնելու մեջ: Ըստ լրատվամիջոցների, այն ժամանակ կեղծվել է նրա թեսթավորումը` միջազգային սկանդալից խուսափելու համար: