Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
sport-chess-voske-avaz

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բուլղարիայում ավարտված «Ոսկե ավազներ» շախմատային մրցաշարում: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ ուկրաինացի Վիտալի Բերնադսկու հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո հռչակվեց երկրորդը եւ ստացավ 2800 եվրո պարգեւավճար: Մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, համեմատաբար անվստահ հանդես եկավ վերջում եւ մրցաշարն ավարտեց 9-րդ հորիզոնականում` վաստակելով 6 միավոր եւ 400 եվրո գումար: